Ռուսական «Голос Дети» նախագծի կույր լսումների վերջին օրն իր ելույթով փայլեց հայազգի Լևոն Գալստյանը: 10-ամյա տղան հիանալի կատարեց «Spider-Man» երգը:
Ժյուրիի անդամներից Նյուշան և Վալերի Մելաձեն միանգամից պտտվեցին, իսկ Դիմա Բիլանն այլևս հնարավորություն չուներ մասնակից ընտրելու:
«Անիմաստ է քեզ հաճոյախոսություններ անելը, ինքդ էլ ամեն ինչ հասկացար»,-ասաց Մելաձեն: Լևոն Գալստյանը նշեց, որ ի սկզբանե ուզում էր լինել Բիլանի թիմում, բայց, քանի որ վերջինիս թիմում տեղ չկար, ընտրեց Մելաձեին: