Ռուսական «Ձայնը» նախագիծը շարունակվում է: Տաղանդավոր փոքրիկների շարքում քիչ չեն նաև հայերը:
13-ամյա Արտյոմ Սեյրանյանից հետո, որն ի վերջո հայտնվեց Դիմա Բիլանի թիմում, այս անգամ էլ բեմում աշխույժ տրամադրություն ստեղծեց 7-ամյա Կարինե Մեհրաբյանը:
Փոքրիկ գեղեցկուհին կատարեց «Я деревенская» ռուսական երգը՝ ուրախացնելով ժյուրիի անդամներ Վալերի Մելաձեին, Դիմա Բիլանին եւ Նյուշային:
Աղջկա ելույթի ընթացքում, սակայն, միայն Նյուշան շրջվեց, իսկ երգի ավարտից հետո Դիմա Բիլանը ափսոսանքով նշեց.
«Էհ, երգը, կարծես թե, շուտ ավարտվեց…»:
Կարինեն ժյուրիի կոմից արժանացավ գովեստի խոսքերի, իսկ հանդիսատեսը բուռն ծափահարեց նրան՝ ճանապարհելով Նյուշայի թիմ: