BlogNews-ը ձեզ է ներկայացնում 50 անսպասելի փաստեր ‹‹Ծագող արևի երկրի››՝ Ճապոնիայի մասին:
1. Ճապոնիայում սուրբ Վալենտինի օրը սեր են խոստովանում և նվերներ մատուցում հենց աղջիկները: Այս ավանդույթը հնարավորություն է տալիս աղջիկներին ասել ‹‹այո››՝ չսպասելով մինչև սիրահարված տղան քաջություն հավաքի սեր խոստովանելու:
2. Ձնեմարդ կերտում են ճիշտ 2 գնդից, այլ ոչ 3-ից, ինպես ընդունված է ողջ աշխարհում:
3. Ճապոնիայում ձուկն ու միսը շատ էժան են, սակայն մրգերը՝ չափազանց թանկ: Մեկ խնձորն արժե 2$, իսկ բանանի կապոցը՝ 5$: Ամենաթանկը սեխի գինն է. 200$:
4. Ճապոնիայում գնդապետ Սանդերը Սուրբ ծննդյան գլխավոր խորհրդանիշներից է, ինչպես կոկա-կոլան ԱՄՆ-ում: Սուրբ ծննդյան նախօրեին ճապոնացիներն ընտանիքով գնում են KFC և մեծ հաճույքով վայելում հավի խրթխրթան և հյութալի թևիկներ: Իհարկե, Սուրբ ծննդի տոնախմբությունն այնտեղ ձևական բնույթ է կրում, քանի որ ճապոնացիների մեծ մասը բուդդիստներ և սինոիստներ են:
5. Պորնոգրաֆիան ավաճառվում է բացառապես ամենուր: Ցանկացած մթերային խանութում դուք անպայման կգտնեք հատուկ առանձնացված հարթակ, որտեղ վաճառվում է խենտայ: Փոքր գրախանութներում խենտայը կազմում է ողջ տեսականու 1/3-ը, իսկ մեծ գրախանութներում՝ պորնոգրաֆիային հատկացվում է խանութի 2/3-ը:
6. Ճապոնիայում դելֆիններ են ուտում: Դելֆինի մսից պատրաստում են ապուր, կուսիյակի (ճապոնական խորոված), և անգամ հում վիճակում են ուտում:
7. Ճապոնական մետրոյում կան վագոններ հատուկ միայն կանանց համար: Դրանք ամրացվում են առավոտյան, որպեսզի այդ եռուզեռ պահին ոչ ոք աղջիկների հանդեպ ոտնձգություններ չանի: Ճապոնացիները վուայերիստներ են, և աղջիկներին լեփ լեցուն վագոններում ձեռնահարելը նրանց համար ասես ազգային սպորտաձև լինի: Եվ այդ ամենի հետ մեկտեղ, Ճապոնիան հանդիսանում է բռնաբարությունների ամենացածր տոկոս ունեցող երկրներից մեկը:
8. Ճապոնիայում բոլորը գիտեն, որ Hello Kitty-ն Անգլիայից է:
9. Ճապոնացիները երբեք իրենց աշխատաժամանակի ավարտին տուն չեն գնում: Նրանք սպասում են մինչև իրենց ղեկավարն իրնեց ազատ արձակի կամ էլ ինքը տուն գնա: Իսկ ղեկավարներն էլ հիմնականում 3-4 ժամ ավելի երկար են մնում: Եվ եթե հանկարծ ինչ-որ մի պատճառով կարիք է լինում հենց աշխատաժամանակի ավարտին տուն գնալ, օրինակ, կինը պետք է երեխային դպրոցից տուն տանի, ապա սա համարվում է դավաճանություն կազմակերպության հանդեպ:
10. Ճապոնիայում ուսումնական տարին սկսվում է ապրիլի 1-ին, իսկ ուսումնական տարին էլ բաժանված է եռամսյանկների:
11. Անգամ շատ ցուրտ եղանակին դպրոցական աղջիկներին արգելվում է զուգագուլպաներ հագնել, նրանք պարտավորված են կրել բարակ կիսազուգագուլպաներ, որոնք նախատեսված են դպրոցական համարզգեստով: Համազգեստի կիսաշրջազգեստները տարբերվում են երկարությամբ, որքան բարձր դասարանից է աղջիկն, այնքան ավելի կարճ է կիսաշրջազգեստը:
12. Եթե շորտերը, շրջազգեստը կամ կիսաշրջազգեստն այնքան կարճ են, որ երևում է կնոջ հետույքը, դա նորմալ է, իսկ այ դեկոլտեն, այն էլ խորը, խստիվ արգելված է:
13. Ճապոնիան միակ երկիրն է որտեղ գնացքը ամենաշատը կարող է ուշանալ 1 րոպե: Միակ պատճառը, որով գնացքն ավելի շատ է ուշանում այն է, եթե ինչ-որ մեկն ինքնասպանություն է գործել՝ դրա տակ նետվելով:
14. Ճապոնիան ինքնասպանությունների թվով առաջատար երկրներից է: Այնտեղ հաճախ դրանք արվում են պարզապես ընկերակցելու համար կամ էլ տան գլխի որոշմամբ:
15. Ճապոնիայում մինչ օրս ամուսնությունների 30%-ն իրականացվում է ծնողների կողմից կազմակերպված կարգով:
16. Ճապոներենում առկա է հետևյալ բառը՝ ‹‹կարոշի››, որը նշանակում է ‹‹մահ գերհոգնածությունից››: Տարեկան միջինում 10000 մարդ մահանում է այս ախտանիշով:
17. Ճապոնիան միակ երկիրն է, որ մինչ օրս ֆորմալ մակարդակով պահպանել է կայսրության կարգավիճակը: Կայսերական դինաստիան երբեք չի կտրվել: Ներկայիս կայսր Ակիխիտոն մ.թ.ա. 711 թվականին Ճապոնիան հիմնած առաջին կայսր Ձիմմուի ուղիղ ժառանգորդն է:
18. Ֆուձիաման մասնավոր սեփականություն է և պատկանում է սինտոյական Խոնգու Սենգեն Մեծ տաճարին, որտեղ պահպանվում է 1609 թվականից մնացած Սյոգունի գործը:
19. Ճապոնիայի բնակչության 98.4%-ը կազմում են էթնիկ ճապոնացիները:
20.Եթե ճապոնացին չի ցանակնում կատարել ձեր խնդրանքը, նա երբեք ‹‹ոչ›› չի ասի: Նա կասի, որ կմտածի՝ ինչպես կարելի է ձեզ օգնել, որ դա շատ բարդ հարց է, որը ժամանակ և մտորումներ է պահանջում: Սակայն պատասխան դուք այդպես էլ երբեք չեք ստանա:
21. Ճապոնիայի սահմանադրության 9-րդ հոդվածն արգելում է երկրին սեփական բանակ ունենալ և մասնակցել պատերազմների:
22. Ճապոնիայում համաձայնության տարիքը 13 տարեկանն է: Այդ տարիքից սկսած մարդը համարվում է ունակ որոշում կայացնելու սեռական հարաբերության մեջ մտնելու համաձայնություն տալու հետ կապված:
23. Ճապոնիայում նվեր մատուցողի ներկայությամբ նվերը բացելն անհարգալից է համարվում: Հարկավոր է շնորհակալություն հայտնել և կողք դնել այն՝ հետագայում միայնակ ժամանակ բացելու նպատակով:
24. Ճապոնիայում առակա է մահապատիժը: 2013 թվականին այնտեղ մահապատժի են ենթարկվել 8 հանցագործներ: Վերջին 2 մահապատիժներին ներկա է գտնվել Ճապոնիայի արդարադատության նախարարը:
25. Ճապոնացիները կարծում են, որ մարդը պետք է իր տառապանքները թաքցնի ժպիտի տակ: Կա անգամ այսպիսի մի ասացվածք. ‹‹Ժպտա, քանի դեռ տառապում ես ներսից››: