Շայնա Քարդուել անունով մի աղջիկ պատմել է, թե ինչպես է իմացել անսպասելի ճշմարտությունը տղայի մասին, ում հետ պատրաստվում էր ժամադրության գնալ: TikTok-ում հրապարակված տեսանյութում նա պարզաբանել է, որ առցանց ծանոթացել է մի երիտասարդի հետ, այնուհետև որոշել է նրա մասին տեղեկություն գտնել համացանցում, որից հետո ստիպված է եղել չեղարկել հանդիպումը։
Տեսանյութի հեղինակը պատմել է, որ հավելվածում ծանոթացել է մի տղայի հետ, ով իրեն ժամադրության է կանչել։ Նա որոշել է ավելին իմանալ տղայի մասին և սկսել է համացանցում տեղեկություններ փնտրել նրա մասին: Ինչպես ավելի ուշ պարզվել է' նախկինում նրա նոր ծանոթը կալանավորվել է առևանգման համար։
«Ես ասացի նրան, որ դեռ պատրաստ չեմ նոր հարաբերությունների»,- կիսվել է աղջիկը և հավելել, որ չեղարկել է ժամադրությունը և արգելափակել տղային բոլոր սոցիալական ցանցերում։
Հրապարակման մեկնաբանություններում օգտատերերն սկսել են կիսվել իրենց կյանքից նմանատիպ պատմություններով։ «Ընկերս ծանոթությունից հետո նայեց տղայի մասին տեղեկությունները. նրան մեղադրում էին իր նախկին ընկերուհու շանը սպանելու մեջ։ Նախ ստուգեք, հետո հանդիպեք»,- կիսվել է օգտատերը:
Մյուսները պատմել են, թե ինչպես են համացանցում տեղեկություն փնտրել իրենց պոտենցիալ զուգընկերների մասին, ինչպես նաև իմացել են տհաճ փաստեր նրանց մասին: «Ես անմիջապես հարցրի տղային, թե ինչ կլինի, եթե նրա անունը գրեմ որոնման համակարգում, նա ասաց, որ դա ինձ դուր չի գա: Պարզվեց, որ նա մեղադրվում էր սեռական ոտնձգության մեջ»,- մեկնաբանել է մեկ այլ օգտատեր։ Շատերը կատակով նշել են, որ իրավապահ մարմինները պետք է ավելի շատ կանանց ընդունեն աշխատանքի։