Հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան անսպասելի կապ է բացահայտել հայտնի կատարող Ավրաամ Ռուսոյի եւ երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կնոջ՝ Տատյանա Բրուխունովայի միջեւ:

Երգիչը հյուրընկալվել է «Секрет на миллион» հաղորդմանը, որտեղ բացահայտել է իր գաղտնիքները՝ ցանկանալով վաստակել 1 մլն ռուբլի: Հաղորդման եթերում անսպասելիորեն պարզվել է, որ արտիստն ու Բրուխունովան ընդհանուր բան ունեն, ինչի մասին Ռուսոն չէր էլ կասկածում։

«Ես Պետրոսյանին ճանաչում եմ, իսկ կինը՝ ոչ։ Ինձ մի անգամ այդ հարցը տվեցին, բայց ես չգիտեմ։ Ես չեմ հիշում, ազնվորեն եմ ասում», - անկեղծ նշել է երաժիշտը։

Նրա պատասխանից հետո ստուդիա է մտել տպավորիչ աղջիկ, որը փոքրիկ շոու է կազմակերպել։ Հյուրը պարել է արեւելյան պար եւ պատմել, թե ինչ ընդհանուր բան կա իր եւ Ավրաամի միջեւ։ Պարզվել է, որ Պետրոսյանի երիտասարդ կինը ժամանակին Ռուսոյի գլխավոր երկրպագուն է եղել։

«Ես նրա մեծ երկրպագուն եմ, փորձում եմ ներկա գտնվել նրա բոլոր համերգներին, ֆան-ակումբի անդամ եմ։ Մինչեւ Պետրոսյանի հետ ամուսնանալը Բրուխունովան Ավրաամ Ռուսոյի ֆան-ակումբի նախագահն է եղել», - խոստովանել է ստուդիայի հյուրը։

news.am