Բաղադրությունը`


Խմորի համար`


Այլուր - 250 գրամ 


Շաքարի փոշի - 50 գրամ


Աղ մի պտղունց


Մարգարին (կամ կարագ) - 170 գրամ


Միջուկի համար`


Մարգարին (կամ կարագ) - 50 գրամ 


Շաքարավազ 125 գրամ


Ջուր -2 ճաշի գդալ


Ելակ (մենք օգտագործել ենք սառեցված) մի բուռ


Խնձոր (կտրել մեծ շերտերով) 3-4 հատ

 

Պատրաստման եղանակը`

 

1. Խմոր հունցել:Մարգարինը խորանարդով կտրել ավելացնել շաքարի փոշին, այլուրը և աղը, լավ խառնել: Գունդ հունցել և դնել սառնարան: 


2. Կաթսայի մեջ լցնել և հալեցնել մարգարինը ,շաքարավազը, ջուրը: Խառնել այնքան մինչև ամբողջովին շաքարավազը հալվի ,այնուհետև կրակը ուժեղացնել և եփել առանց խառնելու , մինչև խառնուրդը դառնա շագանակագույն:Լցնել ֆորմայի մեջ (ցանկալի կլինի օգտագործել սիլիկոնե ֆորմա): Հալեցնել,այնուհետև կտրել ելակը : Կարամելի մեջ սկզբից դնել ելակը,այնուհետև մեծ շերտերով կտրտած խնձորը, կրկնելով :


3.Խմորը գրտնակել մի քիչ մեծ քան ֆորման է:Դնել խմորը խնձորների վրա, եզրերը ծալելով:


4. Թխել 200 աստիճան տաքացած ջեռոցում 30-35 րոպե:Հանել ջեռոցից թողնել 5 րոպե և շրջել ափսեյի մեջ: 
Կարկանդակը պատրաստ է , այն շատ համեղ է նաև եթե մատուցեք մի քիչ տաք վիճակում սերուցքով կամ պաղպաղակով: