Բաղադրիչներ
- ելակ - 200գր
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 5ճ/գդ
- կարագ - 30գր
- կաթնաշոռ - 250գր
- ալյուր - 1 բաժակ
- պաքսիմատ
- կոկոսի քերուկ
- Հարել ձուն շաքարավազի հետ՝ ավելացնելով կարագն ու կաթնաշոռը, ապա ալյուրը:
- Թեթև խմոր հունցել, ապա պոկել փոքր կտորներ, կլոր բացել դրանք, մեջտեղում տեղադրել ելակները:
- Կլորացնելով խմորի շրջանակները՝ ձևավորել գնդեր:
- Գնդերը եփել եռացող ջրում մոտ 3 րոպե (երբ գնդերը դուրս գան ջրի երես, ապա արդեն եփել են): Ջրից հանելուն պես գլորել դրանք պաքսիմատի և կոկոսի քերուկի մեջ:
- Մատուցելիս ռաֆաելլոները կարելի է զարդարել ելակներով:
Ելակի միջուկով ռաֆաելլո պատրաստելու հետաքրքիր և շատ հեշտ տարբերակ: