Բաղադրիչներ
- սմբուկ - 2 հատ
- միս տավարի (աղացած) - 200գր
- սոխ - 2 գլուխ
- սունկ շամպինիոն - 200գր
- պանիր - 50գր
- աղ
- պղպեղ սև
Պատրաստման եղանակ
- Սմբուկները բաժանում ենք 2 մասի, հանում միջուկը, համեմում ենք աղով և այդպես թողնում 15րոպե:
- Մանրացված սոխը լցնում ենք թավայի մեջ և տապակում: Այնուհետև ավելացնում մանրացված սունկը, սմբուկի միջուկը, աղացած միսը, համեմում աղ և պղպեղով և տապակում 20 րոպե:
- Սմբուկի նավակները լվանում ենք ջրով, որպեսզի ազատենք աղից, այնուհետև լցոնում ենք մսից և սնկից պատրաստված զանգվածով:
- Եփում ենք ջեռոցում 30 րոպե 220 աստիճանում, հետո նավակների վրա լցնում ենք քերած պանիրը և թողնում ջեռոցում 10 րոպե մինչև պանրի հալչելը:
Մսով լցոնված սմբուկ նավակի տեսքով: