Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 8 հատ
- սունկ շամպինիոն - 400գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 300մլ
- սխտոր - 3 հատ
- մաղադանոս - 1 կապոց
- ձիթայուղ - 5ճ/գդ
- աղ ծովի - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Լվանում, կեղևազրկում ու կտրատում ենք կարտոֆիլը կլոր շերտերով:
- Ապա բարակ շերտերով կտրատում ենք սունկը:
- Տապակի մեջ լցնում ենք կտրատված կարտոֆիլը, ավելացնում աղը, սև պղպեղը և տապակում ձիթայուղի մեջ 10 րոպե, ապա ավելացնում ենք մանր կտրատված սխտորն ու սերուցքը (այնքան, որ ծածկի կարտոֆիլի շերտը) և տապակում ևս 5 րոպե, մինչև սերուցքի խտանալը:
- Առանձին տապակի մեջ լցնում ենք 1ճ/գդ ձիթայուղ և տապակում ենք սունկը:
Տապակած կարտոֆիլը լցնում ենք ձևամանի մեջ, ավելացնում պատրաստի սունկը, մանր կտրատված մաղադանոսը և դնում ջեռոցը 20-30 րոպե 180 աստիճանում: - Պատրաստի ուտեստը հանում ենք ջեռոցից և մատուցում:
Կարտոֆիլը սնկով շատ հագեցնող է, հեշտ պատրաստվող և կարող է հրաշալի լուծում հանդիսանալ երեկոյան ընթրիքի համար, երբ չեք կողմնորոշվում ինչ պատրաստել