Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 300գր
- կաթ - 200մլ
- խմորիչ - 6գր
- ձու - 1/2 հատ
- շաքարավազ - 1/2թ/գդ
- աղ - 3/4ճ/գդ
- բուսայուղ - 1/2ճ/գդ
- Միջուկի համար՝
- պանիր քերած - 200 գր (սուլուգունի կամ ցանկացած այլ)
- ձու - 2 հատ
- Վրայի շերտի համար՝
- ձու - 5 հատ
- կարագ - 40գր
Պատրաստման եղանակ
- Բաղադրիչները նախատեսված են 5 հատ ձեռքի ափի չափով խաչապուրիի ստացման համար:
Խառնել խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները, հունցել փափուկ և միատարր հարթ խմոր:Խմորը բաժանել 5 հավասար մասի և կլորացնելով գունդ սարքել: - Գրտնակով օվալաձև բացել առաջին գունդը:
- Ռուլետի նման փաթաթել 2 կողմից, ապա սեղմելով և թեքելով կպցնել ծայրի մասերը:
- Տեղափոխել ջեռոցի տապակի վրա, որը նախապես պետք է պատել պերգամենտային թղթով: Այնուհետև խմորի 2 փաթափված մասերը ձգելով բացել, որպեսզի խմորը նավակի տեսք ստանա:
Կես ձուն հարել, ապա քսել խմորի ամբողջ մակերեսի վրա: Քերած պանիրը խառնել միջուկի համար նախատեսված 2 ձվի հետ:
Ստացված ՛՛նավակի՛՛ մեջ լցնել պանրի 1/5-րդ մասը և տեղափոխել ջեռոց եփվելու 10րոպե 200աստիճանում մինչև խմորի ոսկեգույն դառնալը: - Այնուհետև հանել խաչապուրին ջեռոցից, դանակով փոս անել պանիրի մեջտեղում, վրան կոտրել 1 հատ ձու և տեղափոխել ջեռոց ևս 5րոպեով:
Արդեն պատրաստի աջարական խաչապուրին հանել ջեռոցից, վրան դնել 1 փոքրիկ կտոր կարագ և անմիջապես անցնել համտեսելուն:
Նույնը կատարեք խմորի մյուս 4 գնդերի հետ: