Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 500գր
- բեկոն - 150գր (բարակ կտրատված)
- պանիր - 100գր (քերած)
- ձու - 2 հատ (խաշած)
- ձվի դեղնուց - 1 հատ
- սամիթ - ըստ ճաշակի
- մաղադանոս - ըստ ճաշակի
- քունջութ - 1ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Պատրաստի շերտավոր խմորը բացել գրտնակով, ապա կտրատել եռանկյունի խմորների 8-10 հատ:
- Շրջանաձև շարել եռանկյունի խմորները նկարում ցույց տրված ձևով:
- Խմորների վրա շարել բեկոնի շերտերը, ապա շաղ տալ քերած պանրի կեսը:
- Ձուն և կանաչին մանր կտրատել:
Պանրի շերտի վրա շաղ տալ մանրացված ձուն և կանաչին, ապա քերած պանրի մնացած մասը: - Խմորի ծայրերը զգուշությամբ ծալել դեպի ներս և լավ ամրացնել:
Կարկանդակի վրա քսել ձվի հարված դեղնուցը, ապա շաղ տալ քունջութը: - Թխել նախապես 180-190 աստիճան տաքացրած ջեռոցում 25-30 րոպե մինչև նուրբ ոսկեգույն երանգի առաջացումը:
Հուսով ենք կհավանեք բեկոնի և պանրի միջուկով այս կարկանդակը պսակի տեսքով: Այն շատ գեղեցիկ և տպավորիչ է նայվում սեղանի վրա իր յուրօրինակ տեսքի շնորհիվ:
Ի դեպ, որպես միջուկ կարող եք օգտագործել ցանկացած այլ մթերք՝ կախված Ձեր համային նախասիրություններից :