Բաղադրիչներ

 

  • կարտոֆիլ - 3 հատ (միջին չափսի)
  • կանաչի - 150գր (չորացրած)
  • ձիթայուղ - 200գր
  • աղ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

 

  1. Լվանում ենք կարտոֆիլը, մաքրում և կտրատում բարակ շերտերով:
    kartofilayin-chipser-2
  2. Առանձին ամանի մեջ լցնում ենք սառցե խորանարդիկներով սառը ջուր, ապա ավելացնում շերտերով կտրատված կարտոֆիլը և թողնում այդպես 10 րոպե:
    kartofilayin-chipser-3
  3. Շարում ենք կարտոֆիլը մաքուր սրբիչի վրա և չորացնում:
    kartofilayin-chipser-5
  4. Նախապես պերգամենտային թղթով պատված տապակի վրա մի փոքր ձիթայուղ ենք լցնում, շարում կարտոֆիլը, համեմում չորացրած կանաչիով, աղով և տեղադրում նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ :
    kartofilayin-chipser-7
  5. Թողնում ենք կարտոֆիլը եփվի 10-15 րոպե և թեթևակի կարմրի:
    Եվ ահա  համեղ չիպսերը պատրաստ են:
  6. Այս հիանալի խրթխրթան կարտոֆիլային չիպսը կարելի է մատուցել որպես նախուտեստ երեկույթների ժամանակ