Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- կարագ - 45 գր
- շաքարավազ - 175 գր
- ձու - 2 հատ
- ալյուր - 75 գր
- փխրեցուցիչ - 0.5 թ/գդ
- շոկոլադ սև - 100 գր (դառը)
- աղ - 1 պտղունց
- վանիլին - 0.5 թ/գդ
- Սուֆլեի համար՝
- թթվասեր - 245 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 750 գր
- շաքարավազ - 200 գր
- կաթ - 250 գր
- ժելատին - 22 գր
- Ինչպես նաև՝
- ժելե - 1 տուփ
- բանան - 2 հատ
- ելակ - 100 գր
Պատրաստման եղանակ
Պատրաստում ենք բիսկվիթը: 27 x 27 սմ քառակուսի կամ 30 սմ տրամագծով կլոր ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում և ջեռոցը տաքացնում մինչև 180 աստիճան: Փափկեցրած կարագը 150 գր շաքարավազի, 1 պտղունց աղի և վանիլինի հետ հարում ենք մինչև սպիտակ զանգված ստանանք: 2 փոքր ձու ենք ավելացնում և այնքան հարում, մինչև համասեռ զանգված ստանանք:
Վրան ենք լցնում փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը և զգուշորեն խառնում: Կտրատած շոկոլադը գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք: Հալեցրած շոկոլադը կարագով զանգվածի մեջ ենք լցնում և զգուշորեն խառնում:
Ստացված զանգվածը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և հավասարեցնում: (կարող ենք մատները ջրում թրջել և մատներով հավասարեցնել): Թխում ենք 8 րոպե և սառեցնում:
Պատրաստում ենք սուֆլեն: ժելատինը թրջում ենք սառը կաթի մեջ: Շաքարավազը թթվասերի հետ հարում ենք մինչև վերջինս լուծվի:
Սերուցքը մեկ այլ ամանի մեջ հարում ենք:
Թթվասերային զագվածը զգուշորեն խառնում ենք հարած սերուցքի հետ:
Ժելատինով կաթը թույլ կրակին անընդհատ խառնելով եփում ենք, մինչև ժելատինը լուծվի և տաք կաթն աստիճանաբար լցնում ենք սուֆլեի մեջ՝ զգուշորեն խառնելով:
Սուֆլեն լցնում ենք շերտի վրա և գիշերը թողնում սառնարանում:
Ժելեն պատրաստում ենք ըստ տուփի վրա նշված ցուցումների, որպեսզի տորթը ձևավորենք: Բանաններն ու ելակը խոշոր կտրատում ենք և դնում տորթի վրա:
Այնուհետև վրան ենք լցնում ժելեն և տորթը դնում սառնարանում:
Պատրաստ է:

Այսպիսով, պատրաստեցինք ելակով և բանանով նրբահամ տորթ սուֆլե։