Բաղադրիչներ.

ելակ – 200 գ,
բանան – 1 հատ,
վանիլային պաղպաղակ կամ կաթ – 70 գ,
շաքարավազ,
սառույց

Պատրաստման եղանակը

Ելակը լվանալ հոսող ջրով, լցնել բլենդերի մեջ: Բանանը մաքրել, ավելացնել ելակին: Դնել նաև պաղպաղակի կտորը և խառնել: Եթե պաղպաղակի փոխարեն կաթ եք օգտագործում, կարելի է մի փոքր շաքարավազ ավելացնել ըստ ճաշակի: Ֆրեշը լցնել բաժակների մեջ, սառույց դնել վրան, զարդարել ելակներով և մատուցել: