Դուք հավանաբար գիտեք, թե ինչ է սմուզին: Դա ինչ-որ «միջին» ուտեստ է՝ կիսաաղցան- կիսաըմպելիք, որը, այնուամենայնիվ, մատուցվում է բաժակով: Նրա պարտադիր բաղադրատարրերն են յոգուրտը, մրգերն ու սառույցը: Այսօր Ձեզ ենք առաջարկում ելակով, մանգո ու նարնջով սմուզի, որ այնքան հրապուրիչ, համեղ ու վիտամինաշատ է, որ կարող է հանգիստ օգտագործվել իբրև նախաճաշ:
Եվ այսպես, 4 բաժակ սմուզի պատրաստելու համար անհրաժեշտ է՝
• 200 մլ գազարի հյութ,
• 100 գր յոգուրտ,
• 1 մեծ նարինջ,
• 1 միջին չափսի հյութեղ մանգո,
• 150 գր սառեցրած ելակ (եթե այն սառեցրած չէ, օգտագործեք մեկ-երկու կտոր սառույց):
Պատրաստման եղանակը.
• Բլենդերի մեջ լցրեք յոգուրտն ու գազարի հյութը:
• Ավելացրեք ելակները, նարնջի ու մանգոյի մաքրած, խորանարդաձև կտրատած փափուկ հատվածը:
• Խառնեք մինչև միասեռ զանգված ստանալը:
Սմուզին արդեն պատրաստ է: Մնում է լցնել բաժակներն ու մատուցել: