Միանման խմորեղեններից միառժամանակ հանգիստ առեք: Փորձեք ավելի օրիգինալ ու շատ համեղ այս բաղադրատոմսը: Շտրուդել պատրաստելն այնքան էլ հեշտ չէ, բայց մենք ներկայացնում ենք Ձեզ ամենամատչելի տարբերակներից մեկը:

Անհրաժեշտ է'

ալյուր' 220 գր,
կակաո' 40 գ,
ջուր' 110 մլ,
աղ,
ձու' 1 հատ,
սերուցքային կարագ' 120 գ,
խնձոր կամ տանձ՝ 6 հատ,
շագանակագույն շաքար՝ 100-150 գ,
նուշ,
դարչին,
չամիչ' 100 գ,
խմորի փշրանք:

Պատրաստման եղանակը.

Տաքացրեք ջուրը, լցրեք կարագը, մի փոքր սառեցրեք և վրան լցրեք մի փոքր աղով հարած ձուն: Ալյուրը կակաոյի հետ խառնեք, ավելացրեք նաև ջրով զանգվածը: Այս ամենը լավ խառնեք, մինչև միատարր զանգված ստանալը: Ստացված զանգվածը լցրեք մի տարայի մեջ և թողեք՝ հանգստանա խմորը մինչև 30 րոպե:

Բաժանեք խմորը 2 մասի: Յուրաքանչյուր մասն առանձին գրտնակեք, մինչև լավ բարակի: Կարող եք անընդհատ շուռ տալ այն և հակառակ կողմից գրտնակել: Մի խոսքով, պետք է առավելագույն բարակության հասցնել:

Մաքրեք մրգերի կեղևը, կտրատեք բարակ շերտերով:

Գրտնակած խմորի վրա լցնում ենք բիսկվիթի կամ չորահացի փշուրները, շարում ենք մրգերը, դրանց վրա շաքարավազ եք ցանում, դարչին, վրան դնում նուշ և չամիչ:

Պտտում ենք ռուլետն այնպես, որ միջուկը լավ կպած լինի խմորին: Ծայրամասերն այնպես ծալեք ներս, որպեսզի միջուկը չթափվի:

Զգուշությամբ ռուլետը դրեք ջեռոցի' ստվարաթղթով ծածկված թավայի մեջ: Թխեք 200 աստիճան ջերմաստիճանում 50 րոպե: Թխելու ընթացքում 3 անգամ ռուլետը պետք է պատել հալած կարագով:

Երբ պատրաստ լինի, կարող եք մատուցել տաք շտրուդելը նաև պաղպաղակով:

Բարի ախորժակ: