Ամառ է, և կոկտեյլների մեր ունեցած ցուցակը պետք է թարմացնել: Առաջարկում ենք շատ կարճ ժամանակում պատրաստվող մի կոկտեյլ, որն իսկապես կգոհացնի Ձեր հյուրերին:
Հարկավոր է'
30 մլ նարնջի լիկյոր,
20 մլ սերուցքային լիկյոր,
1 թեյի գդալ շաքարավազ,
100 գրամ կաթ՝ 3.5 տոկոս յուղայնությամբ,
սև շոկոլադ:
Ամեն ինչ, բացի շոկոլադից, լցնում եք սառույցով լցված շեյքերի (փակ կոլբայի նման աման, որում կարող եք խառնել բաղադրիչները) մեջ: Լավ թափահարում, մինչև փրփուր ստացվի: Կարող եք շեյքերի փոխարեն բլենդեր օգտագործել: Հետո հալված շոկոլադով նկարում եք մատուցվող բաժակի պատերին և լցնում փրփուրի նման զանգվածը: Վրան զարդարելու համար ցանում եք շոկոլադի քերուկ:
Ահա և վերջ: Կարող եք վայելել էկզոտիկ կոկտեյլը: