Տնային պայմաններում պատրաստված կոնֆետները լավ ծանոթ էին մեր ծնողներին, իսկ արդեն մեր սերունդը գրեթե մոռացել է, որ կարող է տանը պատրաստել սիրելի քաղցրեղենը' վստահ լինելով, որ առողջությանը վտանգ չի հասցնի:
Եվ այսպես, փորձենք վերհիշել հին բաղադրատոմսն ու ստանալ սիրելի կոնֆետները, որ դուր կգան թե' Ձեզ, թե' Ձեր փոքրիկներին:
Անհրաժեշտ մթերքներն են՝
1. 400 գր մանկական սնունդ
2. 150 մլ կաթ
3. 150 գր շաքար
4. 75-100 գ որակյալ կարագ
5. 50 գր կակաո (ու էլի մի փոքր՝ վերջում վրան ցանելու համար)
6. Կարելի է նաև մի քիչ ընկույզ ավելացնել:
Պատրաստման եղանակը.
1. Չժանգոտվող պողպատե ամանում խառնել շաքարը, կակաոն ու կաթը:
2. Ավելացնել կարագ ու դնել գազօջախին' միջին կրակի վրա: Եփել շոկոլադե խառնուրդը մինչև եռալը, ապա թուլացնել կրակը և խառնել շոկոլադը 5 րոպե շարունակ' սկսած եռալու պահից:
3. Մեկ այլ տարրայի մեջ լցնել մանկական սնունդը, իսկ վրան' տաք շոկոլադը:
4. Լավ խառնել: Ավելացնել մանրացված ընկույզը, եթե ցանկանում եք:
5. Թողնել, որ խառնուրդը սառչի:
6. Թեթև թրջել ձեռքերն ու սառած շոկալադին գնդիկների ձև տալ:
7. Ստացված գնդիկների վրա կակաո ցանել և տեղափոխել սառնարան: