Փողոցում վաճառվող կվասը վստահություն չի ներշնչում, իսկ այնքան ես ուզում… Հենց հիմա անցիր գործի եւ մի քանի օրից, այն կլինի քո սառնարանում:
Հարկավոր է՝
կես կիլոգրամ հաց,
խմորիչ 40 գ,
շաքարավազ 1 բաժակ,
ջուր 4 լիտր,
չամիչ 1 ճաշի գդալ,
10 հատ անանուխի թարմ տերեւ:
Պատրաստման եղանակը.
Հացը կտրատել եւ ջեռոցում լավ կարմրացնել: Ստացված չորահացի վրա եռացրած ջուր լցրեք եւ թողեք՝ թրմվի 3-4 օր: Երբ անցնի ժամանակը, անցկացրեք ստացված թուրմը թանզիֆի միջով, ավելացրեք շաքարավազը, ջրում լուծված խմորիչը, անանուխի տերեւները եւ ամանը փակեք մաքուր կտորով: Թողեք՝ հանգստանա եւս մեկ օր, նորից քամեք եւ լցրեք շշերի մեջ, որոնցից ամեն մեկի մեջ գցեք նաեւ մի քանի հատիկ չամիչ: Շշերը տեղավորեք սառնարանում: Կվասը վերջնական պատրաստ կլինի երեք օրից:
Բարի վայելում!