Բաղադրիչներ
Սառը ջուր – 5 լ
Եղերդակ (Цикорий) – 2 թ/գ
Կիտրոնաթթու – 1 թ/գ
Շաքարավազ – 650 գ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լցնել կաթսայի մեջ և դնել կրակի վրա:
Եռալուց հետո անջատել և սառեցնել մինչև թարմ կաթի ջերմաստիճանի:
Ավելացնել 5 գ խմորիչ:
Սպասել 3-4 ժամ, որպեսզի փրփուր հայտնվի (եթե փրփուր չառաջանա, գիշերը թողնել տաք վայրում):
Պատրաստի կվասը լցնել շշերի մեջ և սառեցնել: