Մեկ անգամ պատրաստելուց և համտեսելուց հետո, բանանով այս շոռակարկանդակը կդառնա ձեր ընտանիքի սիրելի աղանդերը:

Բաղադրատոմս

500 գ ցածր յուղայնությամբ կաթնաշոռ

5-6 բանան, ցանկալի է հասած

2 ճաշի գթալ ալյուր

1 հավկիթ

Պատրաստման եղանակ

Հարեք կաթնաշոռը բլենդերով կամ մաղեք քամիչով: Բանանը նույնպես հարեք բլենդերով կամ տրորեք պատառաքաղով:

Հարած կաթնաշոռին և բանանին ավելացրեք հավկիթը և ալյուրը, պատրաստեք խմոր: Կարող եք ավելացնել նաև վանիլ:

Վառարանի թավայի վրա ձեթ քսեք և ստացված խմորը լցնեք թավայի վրա: Եփեք 30 րոպե 180 աստիճան ջերմաստիճանի տակ:

Բարի ախորժակ: