Հաճախ աղջիկներս բացում ենք զգեստապահարանի դռները և երկար կանգնում դրա դիմաց` այդպես էլ չկողմնորոշվելով, թե ինչ հագնել: Արագ սթափվելու համար մեզ ոգեշնչման աղբյուր է հարկավոր: Եթե սիրում ես հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներին ու ցանկանում ես նմանվել նրանց, կարող ես հագնվել նրանց պես:)

 

Սիրուշո


Այստեղ ամեն ինչ պարզ է և նորաձև: Կիպ ջինսեր, սրածայր կոշիկներ, ոճային ակնոց և եղանակին «հարմարվող» շապիկ ու պիջակ: Եթե նախշերի սիրահար չես, կարող ես ընտրել վառ գույնի պիջակ կամ այն, ինչ ունես ձեռքի տակ: Անգամ կարող ես հագնել բարակ վերնաշապիկ կամ ժակետ և չկոճկել կոճակները. դա հագուստի լրացուցիչ մաս է, որն այս դեպքում ոճային լուծում է տալիս: Կերպարդ կարող ես ամբողջացնել գեղեցիկ վզնոցով, որը կարող է լինել նաև քո ձեռքի աշխատանքը: Թեև «Ռեյ-Բան» ակնոցն այժմ ակտուալ է, մի ընտրիր այն, եթե չի համապատասխանում դիմագծերիդ: Իսկ մազերդ կարող ես գարեջրի օգնությամբ դարձնել ալիքավոր:

 

 

Աստղիկ Սաֆարյան


Զբոսանքի ես հրավիրված և ուզում ես տպավորությո՞ւն թողնել, ուրեմն ընտրիր պահարանիդ ամենավառ շապիկը, չեզոք գույնի նախշերով կամ միատոն կիսաշրջազգեստ և ամառային, հարմարավետ կրունկով կոշիկներ: Այս ամենին «ոճ» հաղորդելու համար հագիր կարճ ժիլետ,  դիր «Ջոն Լենոն» ակնոց (այն շատ նորաձև է, թեպետ լայն դեմքով աղջիկներին խորհորդ չի տրվում օգտագործել) և օգտագործիր «խառը» զարդեր: Իհարկե, պետք չէ չարաշահել դրանք և նմանվել տոնածառի. դրանք պետք է սազեն հագուստիդ: Իսկ ահա մազերդ պարզապես չորացրու վարսահարդարիչի օգնությամբ` առանց ավելորդ «ծանրության»: Ամառային ուրախ աղջկա կերպարը պատրաստ է:)

 

 

Էմմի


Մի քանի օր է մնացել ավարտական երեկոյիդ, իսկ դու դեռ քննական սթերսի մե՞ջ ես: Թեթև տար, բախտդ իսկապես բերել է. այս տարի նորաձև է մինիմալիզմը. մինիմալ աքսեսուարներ, մինիմալ դիմահարդարում: Այսպիսի «կակաչ» զգեստ կարող ես գտնել ցանկացած խանութում: Զգեստ փնտրելու համար ժամանակ կորցնելու փոխարեն կարող ես ժամանակդ օգտագործել “hand made” վզնոց պատրաստելու վրա` դիզայնի կամ կոճակի խանութից գնիր մետաղյա կտորներ, փոքրիկ օղակներով ամրացրու դրանք և, ահա, պատրաստ է քո մեգանորաձև վզնոցը:)

 

Չեզոք գույնի կլատչն ու կարմիր շրթներկը կամբողջացնեն կերպարդ: Մազերդ կարող ես հավաքել անգամ մեկ մազակալով (շպիլկա), ընտրել ունեցածդ  բարձրակրունկներից մեկն ու գնալ երեկույթին:

 

 

Քիմ Քարդաշյան


Քիմն այստեղ ամառային, թեթև կերպարով է. այսպիսի հագուստով կարող ես գնալ ժամադրության, զբոսանքի, կինոթատրոն, գնումների: «Կակաչ» կիսաշրջազգեստներն այս տարի նորաձևության գլխավոր թրիշենդներից են, սակայն դրանք պետք է համադրել կիպ շապիկի կամ բլուզի հետ: Եթե հնարավորություններդ քեզ թույլ չեն տալիս գնել նման կիսաշրջազգեստ, կարող ես մայրիկիդ խնդրել ձևափոխել քո հին զգեստներից որևէ մեկը:

 

Լայն, կաշվե գոտիով ձգիր գոտկատեղդ: Բարձր տակացուով կոշիկների օգնությամբ էլ ավելի կանացի կերևաս: Որպես պայուսակ կարող ես ընտել ծրարի տեսք ունեցող նորաձև կլատչ: Ընտրիր նաև համապատասխան ակնոց և զարդեր, որոնք աղջկական կերպարդ ավելի գեղեցիկ կդարձնեն:

 

 


By Tina