«Կարմելիտա» հեռուստասերիալի 39-ամյա աստղ Յուլյա Զիմինան ամուսնացել է։ Նա սպասված լուրը երկրպագուներին հայտնել է Instagram-ի իր էջում:
«Ես այսօր ամուսնացա: Նա աշխարհում ամենալավն է »,-գրել է դերասանուհին: Հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ կոմբինիզոն է հագել, մի ձեռքում բռնել հարսնացուի ծաղկեփունջը, մյուսում`շամպայնի շիշը:
Զիմինայի հետևորդները նկատելիորեն ուրախացել են, նրանք բազմաթիվ շնորհավորանքներ են գրել։
«Հիանալի նորություն է, երջանիկ եղեք», «անկանխատեսելի էր», «լավագույնը գտավ լավագույնին»,-գրել են նրանք։
Դերասանուհին նաև իր ընտրյալի հետ է լուսանկար հրապարակել։