Երբ տեղեկացա, որ Ֆրանսիայում բնակություն հաստատած Մարինե Գյուլումյանը երկրորդ դստեր լույս աշխարհ գալուց հետո կրկին Երևան է վերադարձել, առաջարկեցի հանդիպել և BRAVO.am-ի համար հարցազրույց իրականացնել: Նա հայտնեց, որ Հայաստան է ժամանել նաև իր ընկերներից ծագումով հայ, ծննդով ֆրանսիացի կոմպոզիտոր, երգիչ և երգերի տեքստերի հեղինակ Վինսենթ Բագյանը: Երաժիշտների հետ հանդիպեցինք նրանց մեկնելուց մեկ օր առաջ` Կարապի լճի շրջակայքում, սկզբում լուսանկարեցինք, այնուհետև բացօթյա սրճարանում Վինսենթը հայերենով մատուցողից սուրճ խնդրեց:): Մեր զրույցը ծավալվեց հենց նրա գործունեության և հուզող թեմաների շուրջ: 

 


Մարինե Գյուլումյանը և Վինսենթ Բագյանը
 

 

1962 թվականի հոկեմբերի 21-ին ծնված Վենսան Փամբակյանը որպես արտիստական անուն-ազգանուն ընտրում է Վինսենթ Բագյանը: Նրա հայրը հայ է, մայրը` ֆրանսիացի: Իր առաջին` “Triste” կոչվող ալբոմը թողարկել է 1991 թվականին: 51-ամյա երաժիշտը նշում է` իրեն ավելի շատ ճանաչում են որպես “Մոցարտ” ռոք-օպերայի հեղինակ, և խոստովանում, որ երգերի խոսքեր գրելն իր համար ամենաեկամտաբեր աշխատանքն է:

 

Շարունակությունը՝ այստեղ: