Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը` Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն, այսօր պաշտոնապես ամուսնալուծվեցին: Երկար ժամանակ ԶԼՄ-ը լուրեր էին տարածում, որ զույգի հարաբերությունները լարված են և ահա նրանք այսօր վերջնականապես բաժանվեցին:
Նշենք, որ դերասանուհին այդպիսի որոշում է կայացրել «առողջ ընտանիք ունենալու համար»:
Ջոլին դժգոհ է երեխաների դաստիարակման մեթոդներից, որոնք կիրառում է ամուսինը և խնդրել է վեց երեխաների հոգածության իրավունքը տալ իրեն, սակայն թույլատրել Փիթին այցելել նրանց: Փիթի կողմից մեկնաբանություններ դեռևս չեն եղել:
Ստորև ներկայացնում ենք Ջոլիի և Փիթի սիրո պատմությունը` լուսանկարներով: