Շայլո Ջոլի-Փիթը՝ Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ավագ կենսաբանական դուստրը, վաղուց է հրաժարվել հագուստի աղջկական ատրիբուտներից։ Ըստ տեղեկությունների՝ վերջին երկու տարիներին 13-ամյա երեխան հորմոնալ դեղամիջոցներ է ընդունում, որոնք խմում եմ սեռափոխության վիրահատությունից առաջ։ Իսկ օրերս աստղերի երեխան տղա դառնալու ճանապարհին եւս մեկ քայլ է կատարել, գրում է Cosmo-ն։

 

Ջոլիի մտերիմ շրջապատի խոսքով՝ դերասանուհին մշտապես լրջորեն է վերաբերվել Շայլոյի այդ հայտարարություններին եւ խոստացել աջակցել նրա ընտրությունը։ Սակայն երեխային չեն կարող վիրահատել, քանի դեռ նա չափահաս չի դարձել։

Ամեն դեպքում, կյանքի այս շրջանում Շայլոն կարողացել է պաշոտանպես փոխել անունը Ջոնի։ Հենց այս անունն է նա ընտրել իր աղջկական անվան փոխարեն։ Անվանափոխությունը ձեւակերպվել է Ջոլիի ու Փիթի թույլտվությամբ։ Դերասանները միշտ ասել են, որ վախենում են խիստ արգելքներով վնասվածք հասցնել դստերը, որն իրեն նույնականացնում է արական սեռի հետ։