Դեռևս 17 տարեկանում Վիկտորիա և Դեյվիդ Բեքհեմները օրինակ էին շատ զույգերի համար: Հայտնի ամուսինները կարողացել են պահպանել սերն ու ջերմությունը երկար տարիներ: Նրանք մինչ օրս էլ հիշում են այն զգացումը, ինչն ապրել են առաջին հանդիպմանը: Վիկտորիա Բեքհեմը հուզիչ նամակ էր գրել բրիտանական Vogue ամսագրի համար, որի շապիկին էլ հենց հայտնվել էր նա:
Վիկտորիան վստահեցնում է, որ սեր առաջին հայացքից ասվածը ռոմանտիկ հորինվածք չէ, այլ հենց այն է, ինչ տեղի է ունեցել իր և ամուսնու հետ շատ տարիներ առաջ: Spice Girls խմբի նախկին երգչուհին մինչ օրս էլ քնքշությամբ է հիշում, թե ինչպես է ծանոթացել Դեյվիդի հետ. «Մինչ բոլոր ֆուտբոլիստները կանգնած էին բարի մոտ և խմում էին իրենց ընկերների հետ, ես տեսա Դեյվիդին առանձնացած ընտանիքի հետ: Նա դեռ այդքան հայտնի չէր այն ժամանակ, որքան ես, նա շատ հիանալի ժպիտ ուներ, ես նույնպես մտերիմ համաբերություններ ունեի ընտանիքիս հետ, այդ պատճառով էլ մտածեցի. «օ, մեր միջև մի ընդհանուր բան կա», նա պատրաստվում էր հարցնել իմ հեռախոսահամարը, և պիտի ասեմ, որ Դեյվիդը մինչ օրս պահում է ինքնաթիռի այն տոմսը, որի վրա ես գրեցի իմ հեռախոսի համարը»,- իր հուշերով կիսվել է Վիկտորիան:
Հիշեցնենք, որ Վիկտորիա և Դեյվիդ Բեքհեմները ամուսնացել են 1999թ. հուլիսի 4-ին: Նրանք չորս երեխաների ծնողներ են`երեք տղա և մեկ աղջիկ: