Aroxj.am-ը գրում է.

 

Որովայնի շրջանում կեսարյան հատումից հետո ցավերը օրինաչափ է: Սակայն եթե ցավը երկարատև է, պարտադիր պետք է ձեռնարկել միջոցներ այն վերացնելու համար:


Ինչու է որովայնը ցավում կեսարյան հատումից հետո


Որովայնի շրջանում ցավերը կարող են առաջանալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Բանն այն է, որ հոդերը ապաքինվում են դանդաղ և մկանային լարվածությունը կտրված տեղում կարող է առաջացնել տհաճ զգացողություն: Մինչև լիարժեք սպիանալը չի թույլատրվում զբաղվել ծանր տնային աշխատանքներով և ակտիվ սպորտով: Հաճախակի ցավերի պատճառ կարող են լինել որովայնի շրջանում գազի կուտակումները, կրծքով կերակրելը, արգանդի բորբոքումը: Ցավոք կեսարյան հատումը, ինչպես ցանկացած վիրահատություն, ազդում է մարմնի վրա, կարող է առաջացնել արգանդի ներքին շերտի բորբոքում:


Ինչ անել եթե ցավում է որովայնը


Կեսարյան հատումից հետո ցավեր լինում են յուրաքանչյուր կնոջ մոտ, բայց դրա երկարատևությունը կախված է բազմաթիվ գործոններից` ֆիզիկական հատկանիշներից, կնոջ տարիքից, անցկացված վիրահատության որակից: Վիրահատության առաջին մի քանի օրերին ծանր է, քանի որ ցավերը առաջանում են ցանկացած շարժման դեպքում` կանգնելիս, շրջվելիս, նստելիս: Այդ պատճառով վիրահատությունից հետո պարտադիր պետք է լինել բժշկի վերահսկողության տակ, ընդունել անհրաժեշտ ցավազրկողներ, գազերի կուտակումները նվազեցնող դեղեր:

 

Շարունակությունը` այստեղ: