Հայ-հնդկական մշակութային համագործակցության շրջանակներում ապրիլի 7-ին Կալկաթայի ազգային գրադարանում բացվել է հայ հնատիպ գրքի ցուցահանդես: Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսում կներկայացվեն Հայաստանի ազգային գրադարանի 10 հնատիպ գրքերը: Ցուցահանդեսին մասնակցում է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

 

Կալկաթայի ազգային գրադարանում բացված ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 12-ը: