Ի տարբերություն իր կոլեգաներից շատերի` բեյոնսեն առանց կոսմետիկայի ուղղակի իդեալական տեսք ունի: Մաշկի հավասար երանգը, քամու հետ օրորվող գանգուրները նույնքան գեղեցիկ և բնական են, որքան նորաձևության հայտնի ամսագրերի շապիկների` նրա լուսանկարների գեղեցիկ շպարը: 



Հնարավոր է, որ Բեյոնսեի գեղեցկության գլխավոր գաղտնիքն ընտանեկան երջանկության մեջ է: Ի դեպ, երգչուհին բազմիցս խոստովանել է, որ  առանց ընտանիքի ինքն այդքան հայտնի չէր լինի: «Ամուսինս և դուստրս ինձ շատ են ոգեշնչում», – իր հարցազրույցներում հաճախ ասում է Բեյոնսեն:

 

 

Հիշեցնենք, որ Բեյոնսեն և Ջեյ Զին մտերմություն են անում արդեն ավելի քան 10 տարի, որից 5-ը` որպես օրինական ամուսիններ: