Tert.am-ը գրում է.

 

Կանադացի գիտնականները պարզել են, որ Երկիր մոլորակի կեղևի տակ գոյություն ունի ջրային հսկայական պաշար, որն իր ծավալով համապատասխանում է մոլորակի բոլոր օվկիանոսների ընդհանուր քանակին։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, մասնագետները հանգել են նման եզրակացության՝ ուսումնասիրելով երկրակեղևում 400-600 կմ խորության վրա գտնվող հազվագյուտ հանքանյութը։ Դրա բաղադրության 1.5%-ը բաղկացած է ջրի մոլեկուլներից։

 

Եթե պարզվի, որ նման հսկայական ջրային պաշարն իրականում գոյություն ունի, ապա նշանակում է, որ այն առանցքային դերակատարություն ունի հրաբուխների ժայթքման ակտիվության ու տեկտոնական շարժումների վրա։

 

Պարբերականը նկատում է, որ այս ամենը հիշեցնում է Ժյուլ Վեռնի 150 տարվա պատմություն ունեցող «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոն» գիտաֆանտաստիկ վեպը, որում նկարագրվում է մեր մոլորակի ներսում առկա հսկայական ծովը։