Սևեռուն մտքերը, գործողությունները կամ կերպարներն աշխարհում շատ ավելի տարածված երեւույթ են, քան համարվում Է: Դրանք անհանգստացնում են մոլորակի բնակիչների 94 տոկոսին: Դա ցույց Է տվել ավստրալացի գիտնականների նոր հետազոտությունը:

 

«Դիկենի համալսարանի գիտնականները կատարել են հետազոտություն 13 երկրների 777 ուսանողների մասնակցությամբ: Նրանք պատասխանել են հարցերի, որոնք բացահայտել են վերջին երեք ամսում որևԷ սևեռուն մտքի առկայության կամ բացակայության մասին: Պարզվել Է, որ սևեռուն մտքեր Է ունենում մասնակիցների 94 տոկոսը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

 

Նման խանգարման օրինակներին են դասվում արարողությունների առկայությունը (Էլեկտրասարքերի բազմակի ստուգումը, առարկաների հաշվումը), իրեն կամ ուրիշների վնաս հասցնելու մասին մտքերի վրա սևեռվելը: Հետազոտությունը ցույց Է տվել, որ նման նշանների ձևավորման հարցում գլխավոր դերը խաղում Է ոչ թե պարզապես սևեռուն մտքերի առկայությունը, այլ վերաբերմունքը դրանց նկատմամբ: