Հարավային Աֆրիկայի հյուսիսարևելյան Լիմպոպո նահանգում գտնվող Legend Golf and Safari Resort գոլֆի դաշտն իսկապես լեգենդար է:

 

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ 22 հեկտար տարածություն զբաղեցնող խաղային գոտում տեղակայված գոլֆի դաշտն ամենաերկարն է աշխարհում: Այն նաև միակն է 19 անցքերով, որոնք անհատապես ստեղծվել են գոլֆի լեգենդներ Տրևոր Իմելմանի, Պատրիկ Հարինգտոնի, Սերխիո Գարսիայի և այլոց կողմից: Այն կառուցվել է նաև՝ հարգանքի տուրք մատուցելու լեգենդար խաղացողներին:

 

Սակայն այն, ինչն իսկապես յուրօրինակ է դարձնում Legend Golf and Safari Resort-ը, Xtreme 19th անունը կրող անցքն է, ուր գնդակ նետելու համար բազմաթիվ խաղացողներ են ժամանում այստեղ: Անցքը գտնվում է նետման վայրից 587 մետր հեռավորության վրա, և եթե հաջողվում է մեկ փորձից գնդակը անցքը նետել, ապա խաղացողը հատուկ պարգևի է արժանանում՝ 1 մլն ԱՄՆ դոլարի:

 

Շարունակությունը և լուսանկարները` այստեղ: