Շոտլանդական Գլազգո քաղաքում շրջագայությունների ժամանակ Փիթեր Փենի դանիացի դերասանը ներկայացման վերջին հատվածում հրապարակայնորեն ամուսնության առաջարկ է արել Վենդի Դարլինգի դերակատարին, գրում է Tert.am-ը, հղում տալով newsru.com-ին։

«Եվ այսպես, տիկնայք և պարոնայք, ըստ սցենարի՝ Փիթեր Փենը պետք է նայի Վենդիին և նրան օդային համբույր ուղարկի։ Սակայն այսօր մեր շոուն յուրահատուկ է։ Դա Փիթեր Փենը չի նայում Վենդիին։ Դա 29-ամյա Շանդոր Սթուրբլն է նայում իր կյանքի սիրուն։ Գլազգոյում, որտեղ 22 տարի առաջ ծնվել է այս հիանալի աղջիկը, ես ցանկանում եմ նրան առաջարկություն անել»,- հայտարարել է դերասան Շանդոր Սթուրբլը։

 

Շարունակությունը` այստեղ: