ԱՄՆ-ում երիտասարդն ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն մուլտֆիլմի միջոցով։ Նա մոնտաժել է «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմը և ընկերուհու հետ ներկայացել մուլտհերոսների կերպարում: Ապա նա հրավիրել է աղջկան դրա դիտմանը։ Մուլտֆիլմի վերջում արքայազնը, որը հնարամիտ տղամարդու կերպարանքով էր, իր ընկերուհու տեսքով քնած գեղեցկուհուն համբուրում է և գրպանից հանում մատանին։ Հետո դահլիճում նա իսկական մատանին է հանում և ամուսնության առաջարկություն անում աղջկան։ Հերոսուհին համաձայնվում է։

Ի դեպ, երիտասարդը պատրաստվել էր նաև «Ոչ» պատասխանը լսելուն։ Այդ դեպքում էկրանին կցուցադրվեր մուլտֆիլմի թզուկների լացի տեսարանը։