Երգչուհի Լենա Ղազարյանի սիրելին ամուսնության առաջարկություն է արել։
Հրապարակված տեսանյութում երգչուհին, որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, նոր հոլովակ է հրապարակել, որում նա եւ ընտրյալը քայլում են դեպի կարմիր վարդերով զարդարված «տաղավար»։ Զույգին սպասում են հարազատները։ Լենան սպիտակ հանդերձանքով է, գեղեցիկ վարսահարդարմամբ եւ շպարով։ Լենայի սիրելին մատանին դնում է նրա մատին, ապա սկսում են պարել։
Հրապարակմանը կից Լենան գրել է.
«Ես ասացի այո»: