Մազերի չորացած ծայրերը հաճախ են անհարմարություններ պատճառում կանանց: Առաջարկում ենք տնային պայմաններում պատրաստվող քսուք, որը կօգնի ազատվելու այդ խնդրից:

Անգույն խնայի վրա լցրեք եռացված ջուր և խառնեք'մինչև ստացվի պինդ զանգված: Ստացվածը 15 րոպե պահեք փակ տարրայում: Գոլորշու վրա տաքացրեք մազերի համար նախատեսված յուղ և ավելացրեք խնայի խառնուրդի վրա, խառնելուց հետո կստացվի մածուծիկ զանգված:

Եղածը պինդ փակեք ապակյա տարրայում և թողնեք սառչի: Այնուհետև ավելացրեք 2-3 թեյի գդալ հեղուկ А և Е վիտամին, որը կարելի է գնել դեղատանը, որից հետո զանգվածը փակ պահեք մութ վայրում: Այժմ այն պատրաստ է մազերի չոր ծայրերը վերակենդանացնելու համար: Քսեք նախօրոք լվացած մազերին, պահեք 2 ժամ: Օգտագործեք շաբաթը մեկ անգամ:

Աղբյուր` LADYNEWS.am