Ճյուղավորումը առաջանում է տարբեր տիպի վնասվածքներից․թաց և խոնավ մազերը սանրելուց, ներկելուց, հարդարելուց ։ Այս ամենը հանգեցնում է մազերի բաժանման, ծայրերի ճեղքվածքի, կառուցվածքի վնասման: Երկրորդ պատճառը բարակ մազերի չափից դուրս երկար լինելն է։ Երկար մազերը անխուսափելիորեն խճճվում են, իսկ սանրելիս պոկվում։ Նման բաժանումները հանգեցնում են մազերի խիստ ճյուղավորման։

Երրորդ պատճառը մեր օրգանիզմի վիճակն է։ Ճյուղավորման պատճառ կարող են լինել ոչ բալանսավորված սննդակարգը, կարևոր տարրերի և վիտամինների պակասը։

Այդ իսկ պատճառով մինչ խիստ դիետայի անցնելը մտածե՛ք, արդյո՞ք արժե զոհաբերել ձեր գեղեցիկ վարսերը։

Ճյուղավորված մազերի բուժումը, անկախ առաջացման պատճառներից, անհրաժեշտ է սկսել մազերի կտրումից։
Ցավոք, վերականգնել դրանք այլևս չի ստացվի։

Երբ կկտրեք մազերի բոլոր ճյուղավորված ծայրերը, խուսափեք ցանկացած տրավմատիկ պրոցեդուրաներից և զբաղվեք Ձեր ռացիոնով։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս պակասեցնել ճարպոտ, քաղցր, ալրային, կծու և տապակած սնունդը։ Ավելացրեք ռացիոնում բանջարեղենը, մրգերը, հացահատիկեղենը, ոչ ճարպոտ սպիտակուցները։ Օրական խմեք 2-3 լիտր ջուր։

Ճյուղավորված մազերի բուժման վրա դրականորեն է ազդում բուսական յուղերի օգտագործումը, հատկապես քաղցած ժամանակ։ Առավոտյան հարկավոր է խմել մեկ թեյի գդալ ձիթապտղի կամ քաթանի ձեթ։

Մենք սնունդից հաճախ չենք ստանում այն նյութերը, որոնց կարիքը ունենք, ուստի խմեք մաշկը, մազերը և եղունգները առողջացնող վիտամինային կոմպլեքսներ։