Մազերի այս յոթ դիմակները, որ այսօր ներկայացնում ենք, ձեր մազերը խիտ ու փայլուն կդարձնեն մեկ ամսվա ընթացքում։

Օգտագործեք ալոե

Պետք է քամել հյութը և քսել մազերի արմատներին, հետո թողնել մի քանի ժամ կամ ամբողջ գիշեր։ Հետո սովորական լվանալ։

Խնձորի քացախ

Մազերը լվացեք և քացախ քսեք, թողեք, թող քացախը հոսի, իսկ հետո ֆենով չորացրեք։

Ձվի սպիտակուց

Երկու սպիտակուցը հարեք և քսեք մազերին։ մազերը պոլիէթիլենով փաթաթեք, իսկ հետո վրայից տաք գլխարկ դրեք։ Այդպես թողեք մոտ 40 րոպե և լվացեք։

Մանանեխի փոշի

Խառնեք.

— Երկու ճաշի գդալ մանանեխի փոշին

— Երկու ճաշի գդալ տաք ջուրը

— դեղնուցը

— երկու ճաշի գդալ երիժնակի յուղը

— երկու ճաշի գդալ շաքարավազ։

Քսեք մազերին և պոլիէթիլենով փաթաթեք։ Մեկ ժամից լվացեք։

Կոնյակ

Խառնեք.

— մեկ բաժակ կոնյակ

— երկու ձու

— Ձիթայուղ։

Քսեք մազերին, մեկ ժամից լվացեք և չորացրեք։ .

Լիմոն

Խառնեք իրար.

— Մեկ փոքր գլուխ սոխի հյութը

— Մեկ թեյի գդալ երիժնակի յուղը

— Մեկ լիմոնի հյութը

— Մեկ ձվի դեղնուցը

Տաքացնել գոլորշու վրա, քսել մազերին և մեկ ժամից լվանալ։

Դարչին

Խառնել.

— Դարչին՝ երկու թեյի գդալ

— Երկնագույն կավ՝ չորս թեյի գդալ

— Եթերայուղ՝ մի քանի կաթիլ

Քսել մազերին, կես ժամից շամպունով լվանալ։

Այս դիմակներից մեկն ու մեկը շաբաթական երկու անգամ քսեք մազերին և արդյունքն արդեն մեկ ամսից տեսանելի կլինի։