Լուսանկարներ և կարճ տեսանյութեր տեղադրելու հնարավորություն ընձեռող Instagram սոցիալական ցանցի ծառայությունն իր ստեղծումից երեք տարի անց հասանելի է նաև Microsoft-ի Windows հեռախոսների համար։ Այս մասին հայտնում է techland.time կայքը:

Առաջիկա շաբաթների ընթացքում հասանելի կդառնան նաև մի շարք այլ հայտնի հավելվածներ, ինչպես օրինա՝ 6 վայրկյան տևողությամբ տեսանյութ տեղադրելու Vine գործիքը և Flipboard նորություններ ընթերցելու հավելվածը, հղորդում է Business Insider-ը:

Nokia ընկերությունն այս մասին հայտարարությունը երեքշաբթի տեղադրել է Instagram-ի իր հաշվում: Չնայած Windows հեռախոսների վաճառքն այնքան էլ մեծ չի եղել ԱՄՆ-ում, շուկայի մասնաբաժինը գնալով աճում է աշխարհում: