Միացյալ Նահանգների Microsoft կորպորացիան ներկայացրել Է իր գործառնական համակարգի նոր տարբերակը՝ Windows 10-ը: Նախորդ համակարգը, որն ընկերությունն այժմ առաջարկում Է օգտատերերին, անվանվում է Windows 8, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 

 

Անցումը միանգամից Windows 10-ին արտացոլում է ոչ այնքան ժողովրդականություն վայելող նախորդ տարբերակից հեռանալու՝ ընկերության ցանկությունը: Հենց այդ պատճառով Էլ, ինչպես հաղորդվում է, բաց է թողնվել իններորդ տարբերակը:   

 

Microsoft-ում Windows 10-ը համարել են «պատմության մեջ ամենահզոր պլատֆորմը»:

 

Ինչպես հայտարարել են կորպորացիայի ներկայացուցիչները, նոր գործառնական համակարգն ընդհանուր կլինի բոլոր տեսակի սարքերի համար՝ անձնական համակարգիչներից մինչև սմարթֆոններ: