Ամերիկյան Microsoft ընկերությունը Նյու Յորքում տեղի ունեցած միջոցառման շրջանակներում ներկայացրել է նոր սերնդի Surface պլանշետային համակարգիչները՝ Surface 2-ն և Surface Pro 2-ը։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նորույթները գործում են նոր Windows 8.1 օպերացիոն համակարգի հիման վրա ու վաճառքում կհայտնվեն հոկտեմբերի 22-ից։

Panos Panay also showed off a range of new Type Covers, pictured, in purple, pink, black and blue.

Ինչ վերաբերում է պլանշետների տեխնիկական բնութագրին, ապա դրանք ունեն 10.6 դյույմ անկյունագծով ClearType HD էկրան, 46%-ով ավելի պայծառ գույներ, 20%-ով ավելի արագ գործող Nvidia Tegra 4 պրոցեսոր, 3.5 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ առջևից, 5 մեգապիքսելանոց՝ հետևից։

Microsoft has unveiled its next generation of Windows-powered Surface tablets at an event in New York.

Բացի այդ, Microsoft-ը նոր պլանշետների օգտատերերի համար անվճար է դարձրել Skype-ով զանգահարելն աշխարհի 60 երկիր, ինչպես նաև 2 տարով 200 Գբ Sky Drive է տրամադրում։

The Surface 2, pictured, has added a full 1080p ClearType display and runs Windows 8.1 RT version

Surface 2-ը հասանելի է 32Գբ և 64Գբ մոդելներով, որոնց գինը սկսվում է 570 դոլարից, իսկ Surface Pro 2-ը հասանելի է 64 Գբ և 128Գբ տարբերակներով, որոնց գինը սկսվում է 1.150 դոլարից։
Սարքերն արտադրվել են սև, կապույտ, կարմիր և մանուշակագույն գույներով։