Գեղեցիկ ու խնամված տեսք ունենալ: Սա կանանց սուրբ պարտականությունն է ու առաջին հերթին կանայք դա պետք է անեն ոչ թե ինչ-որ մեկի, այլ' հենց իրենց համար: Այնուամենայնիվ, տղամարդկանց դուր գալ ևս պետք է ու դրա համար կանայք պետք է իմանան որոշակի գաղտնիքներ: Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում կանացի այն սանրվածքները, որոնք տղամարդիկ առավել սեքսուալ են համարում:

1. Երկար ալիքավոր մազեր
Տղամարդիկ խենթանում են կնոջ մազերի ալիքների համար: Բայց սա միայն այն դեպքում, երբ ձեր մազերը բնական տեսք ունեն: Այնպես որ պետք չէ ալիքներ ստանալուց հետո դրանց վրա լիտրերով մազի լաք կամ մուս լցնել:

2. Ուղիղ երկար մազեր
Տղամարդիկ շատ են սիրում նաև կանացի երկար, ուղիղ մազեր: Այս տեսակի մազերը նրանց մոտ ասոցացվում են կրքոտ կնոջ կերպարի հետ: Ընդ որում, ուղիղ մազերն ավելի գեղեցիկ են լինում, երբ դուք դրանց մի փոքր ծավալ եք հաղորդում: Մասնավորապես, արմատների մոտ դրանք պետք է հատուկ քսուկների միջոցով մի փոքր բարձրացնել:

3. Բարձր կապած պոչ
Բարձր պոչը տղամարդկանց դուր է գալիս, քանի որ այն ընդգծում է կնոջ ամենագեղեցիկ հատվածներից մեկը' վզի ու ուսերի հատվածը: Բացի այդ պոչը «բացում է» դեմքն ու ընդգծում դինագծերի յուրահատկությունը:
Նշենք, որ եթե ընտրել եք այս սանրվածքը, ապա պետք է դիմահարդարման միջոցով հատուկ ընդգծեք ձեր աչքերը: Բացի այդ կարող եք կրել նաև խոշոր աքսեսուարներ:

4. Հյուսեր
Հյուսերը շատ վաղուց տղամարդիկ ասոցացնում են ռոմանտիկ կնոջ կերպարի հետ: Դրանք խորհրդանշում են մաքրություն ու անմեղություն: Կողք տարած մեկ հյուսը ձեր դեմքին հաղորդում է նրբություն ու կանացիություն: Նշենք, որ առավել գեղեցիկ է, այսպես ասած, թափթփված հյուսը, որը ձեր կերպարը դարձնում է առեղծվածային:

5. Թեթև քաոս

Եթե ձեր մազեր միջին երկարության են, ապա առավել նախընտրելի սանրվածքն է այս սեզոնում շատ մոդայիկ համարվող «թեթև քաոսը»: Ընդ որում, այս սանրվածքը ստանալը բավականին հեշտ է: Ուղղակի պետք է ձեր բնական մազերին մի փոքր ծավալ հաղորդեք, հատկապես' արմատների հատվածում: Նշենք, որ սա, ըստ տղամարդկանց, ամենասեքսուալ կանացի սանրվածքն է: