Playboy ամսագրի կողմից Բրազիլիայի ամենասեքսուալ կին ճանաչված MC Rielle անունով մոդել, երգչուհին, ով Ինստագրամում ունի 518 հազար հետևորդ, խոստովանել է, որ դրական մեկնաբանություններից բացի ստանում է նաև իր հետույքի վերաբերյալ սպառնալիքներ:
Daily Star -ի հաղորդմամբ` այդ պատճառով էլ սևահեր գեղեցկուհին որոշել է, որ իր մարմնի ամենաթանկ հատվածն ապահովագրելու ամենահարմար պահն է:
Նշվում է, որ բրազիլուհին իր հետույքն ապահովագրել է 147,000 հազար ֆունտ ստեռլինգով:
«Ամեն մեկն ապահովագրում է այն, ինչն իր համար ամենաթանկն է: Իմ դեպքում դա հետույքն է»,- ասել է մոդելը:
MC Rielle-ն նաև վտահեցրել է, որ իրեն այժմ ավելի ապահով է զգում: