Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն 5G տեխնոլոգիայի գործարկման արարողության ժամանակ իր ելույթում Պիզայի թեք աշտարակն անվանել է «Պիցցայի աշտարակ»։
«Վերջերս ես Իտալիայում էի... այցելեցի Պիցցայի աշտարակ», - ասել է նախագահը:
Նախագահի լեզվի սայթաքումը սոցիալական ցանցերում մեմերի ալիք է բարձրացրել՝ հատկապես այն պատճառով, որ Բոլսոնարոն մամուլի ասուլիսի ժամանակ շփոթել էր ԱՄՆ կլիմայի հարցերով խորհրդական Ջոն Քերիի անունը հայտնի դերասան Ջիմ Քերիի հետ։
Twitter-ում օգտատերերը պատկերում են Բոլսոնարային և Քերիին, որոնք զվարճանում են՝ կանգնած պիցցայի «թեք» աշտարակի մոտ կամ ուտում են այն։