Նարեկ Մակարյանը շուտով իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակ՝ «Երազանքի գրկում» երգի հիման վրա: Երգը նոր է և դեռ չի հնչել մասսայական վայրերում: Երաժշտության համահեղինակները Նարեկն ու Դեր Հովան են, իսկ խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը: Երիտասարդ երգիչը ներկայանալու է փոփ-էթնո ոճում. հայկական քամաչայի ու բլուլի ելևէջները նա որոշել է միախառնել փոփի ռիթմերին:

«Ինչպես նախորդ, այնպես էլ այս տեսահոլովակիս ռեժիսորը Սերժ Գաբյանն է. Նա և՛ իմ լավ ընկերն է՛ և տաղանդավոր ռեժիսոր է »,- նշում է Նարեկն ու ավելացնում,- «Հետագայում կաշխատեմ նաև այլ ռեժիսորների հետ, բայց միանշանակ կշարունակեմ համագործակցությունս նրա հետ: Շատ եմ սիրում նրա ձեռագիրն ու ինձ հարմարավետ եմ զգում Սերժի հետ աշխատելիս»:

 

Շարունակությունը՝ այստեղ: