Հուլիսի 2-ին` Նովոռոսիյսկ քաղաքում տեղի ունեցած «Морской Узел 2016» երիտասարդ կատարողների մրցույթում հաղթող է ճանաչվել մեր երկիրը ներկայացնող  երգիչ Նարեկ Մակարյանը:

 

 Այս մրցույթում Նարեկի մասնակցության մասին Life.panorama.am-ն առաջինն է պատմել, իսկ այսօր արդեն երգիչը մեզ հետ խոսել է իր հաղթանակի մասին.

 

««Морской Узел 2016» երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանը ներկայացնելու առաջարկը ստացա երգիչ-հաղորդավար Սամվել Գրիգորյանի կողմից, ով քանիցս այդ մրցույթի ժյուրիի կազմում է եղել: Իսկ առաջարկը ստանալուն պես սիրով համաձայնեցի ու փորձեցի լավագույնս ներկայանալ, ինչն էլ կարծես թե ստացվեց, քանի որ հաղթանակը մերն է»,- նշեց Նարեկն ու պատմեց մրցույթի մանրամասների մասին.

 

«Մրցույթի շրջանակում եղել է մեկ մրցութային համերգ, որի ընթացքում երկուական երգերով ենք ներկայացել: Այդ օրը ներկայացրի Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» եւ Կարո Վարդանյանի «Քո սիրո համար» երգերը: Վերջինս բավականին հին երգ է ու մենք այն թարմացրել էինք նոր գործիքավորմամբ: Իսկ գալահամերգին կատարեցի Առնո Բաբաջանյանի «Благодарю тебя» ստեղծագործությունը: Լավ ընտրված ստեղծագործություններ էին, իսկ ընտրությունը կայացրել էինք ես եւ Արմինե Գրիգորյանը, ով «Морской Узел»-ի այս տարվա ժյուրիի անդամներից էր»:

 

Շարունակությունը՝ այստեղ։