Երգիչ Նարեկ Մակարյանն արդեն 15 օր է, ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է: Այնտեղ նա համերգային ծրագրի է մասնակցել և իրականացրել մանկության երազանքը՝ այցելել Disney Land :)

 

 

«Այցս ԱՄՆ գործնական բնույթ ունի: Այստեղ օրեր առաջ մասնակցել եմ կոմպոզիտոր Արամ Սաթյանին նվիրված երեժշտական երեկոյին, որի ժամանակ կատարել եմ նրա հեղինակած երգերից մի քանիսը»,- Esem.am-ին ասաց երգիչը՝ նշելով, որ աշխատանքին զուգահեռ հասցրել է նաև հանգստանալ՝ զբոսնել ու ժամանցային վայրեր այցելել:

 

 

«Այստեղ օրերս շատ արագ են անցնում, քանի որ հագեցած են ու լի նոր ծանոթություններով: Լոս Անջելեսից վերադառնալում եմ միայն դրական տպավորություններով. մի խոսքով՝ պետք է այստեղ գոնե մեկ անգամ լինել, որ հասկանալ՝ ինչպիսի քաղաք է»,- նկատեց Նարեկը:

 

 

Ըստ նրա՝ այս ընթացքում Միացյալ Նահանգներում ապրող մի շարք հայ երգիչ, երգչուհիների ու երաժիշտների հետ է ծանոթացել: «Հասցրել եմ ընդլայնել շրջապատս, միայն մի բանի համար եմ ափսոսում, որ ժամանակը սուղ է, ու չեմ հասցնի նրանցից ոմանց հետ համատեղ նոր գործեր ստեղծել»,- ափսոսանք հայտնեց երգիչը՝ ավելացնելով, որ Հայաստանում կլինի ապրիլի սկզբին:

 

 

«Մինչ Հայաստան վերադառնալս Մոսկվայում  կլինեմ և նոր տեսահոլովակ կնկարահանեմ»,- տեղեկացրեց Նարեկը:

Խոսելով ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու մասին՝ նա ասաց. «Այստեղ շատ լավ է, բայց չեմ կարող երկար մնալ: Շատ եմ սիրում իմ հայրենիքը՝ Հայաստանը, որից հեռու չեմ պատկերացնում իմ կյանքը: Հաստատ հետ եմ գալու :)»:

 

 

ESem.am-ն անդրադարձավ նաև հայաստանյան բլոգերից մեկի օրերս հրապարակած այն գռամանը, որում ներկայացված էին «Հայկական էստրադայի 10 ամենավատ ու ապաշնորհ երգիչները», որոնց թվում էր նաև Նարեկ Մակարյանը: Գրառման հեղինակին ի պատասխան՝ երգիչն ասաց. «Չեմ ուզում վերջինիս հասցեին վատ-վատ բաներ ասել, քանի որ վստահ գիտեմ՝ շատերը, կարդալով այդ հոդվածը, իմ փոխերեն արդեն ասել են :) Միայն մի բան կավելացնեմ. երիտասարդը վատ է տեղեկացված: Խորհուրդ կտամ մեկ անգամ էլ բացել YouTube-ն ու նորից ուսումնասիրել»:

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը