«Եվրատեսիլ-2016»-ում Վրաստանը կներկայացնեն Նիկա Քոչարովը եւ նրա Young Georgian Lolitaz այլընտրական ռոք-խումբը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են Վրաստանի հանրային հեռուստատեսությունում կայացած մամուլի ասուլիսում:
Երիտասարդ երաժիշտ Նիկա Քոչարովի համար Վրաստանից «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելու առաջարկը, իր խոսքով, անակնկալ նորույթ Է դարձել, ինչին նա պատասխանել Է. «Իսկ ինչու ոչ»:
Դեկտեմբերի 15-ին այն երգի ստեղծման մրցույթԷ հայտարարվել, որով վրաստանցի երաժիշտները Ստոկհոլմում հանդես կգան «Եվրատեսիլ-2016»-ում:
«Մենք բոլորին հնարավորություն ենք տալիս երգ գրել հենց այս խմբի համար՝ բոլոր կոմպոզիտորներին՝ թե վրացի, թե արտասահմանցի: Նախ կընտրվի հինգ երգ, իսկ այնուհետեւ ժյուրին եւ հանդիսատեսներն այդ հինգից կընտրեն լավագույնը»,-ասել Է Վրաստանում «Եվրատեսիլ»-ի պրոդյուսեր Նատիա Ուզնաձեն:
Young Georgian Lolitaz խումբն ստեղծվել Է 2000 թվականին: Դրա կազմում են չորս երաժիշտներ՝ Նիկա Քոչարովը, Լեւան Շանշիաշվիլին, Գեորգի եւ Դիմա Հովհաննիսյանները:
Երաժիշտները քանիցս ռոք փառատոնների են մասնակցել Վրաստանում եւ նրա սահմաններից դուրս:
Անցյալ տարվա «Եվրատեսիլ»-ում Վրաստանը ներկայացել Էր երգչուհի Նինա Սուբլատին, որն զբաղեցրեց 11-րդ տեղը:
«Եվրատեսիլ-2016»-ը մայիսին անցկացվելու Է Ստոկհոլմում, հաղորդել Է Sputnik-ը: