«Եվրատեսիլ-2016»-ը դիտել Է 204 մլն հեռուստադիտող՝ 5 միլիոնով ավելի, քան 2015 թվականին: Այդ մասին մայիսի 24-ին հայտնել Է հեռուստադիտման կազմակերպիչը՝ Ժնեւում հաստատված Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ):

 

«Մենք սրտի թրթիռով ընդունեցինք այն փաստը, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն ընդլայնում Է իր լսարանը, եւ այժմ այն ամբողջ աշխարհում գերազանցել Է 200 միլիոնը»,-հայտարարել Է Ինգրիդ Դելտենրեն՝ ԵՀՄ-ի գլխավոր տնօրենը:

 

Հեռարձակողների միության հաշվարկների համաձայն՝ երեք ուղիղ հեռարձակումների՝ մրցույթի երկու կիսաեզրափակիչների եւ եզրափակիչի (մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին) լսարանը 204 միլիոն մարդու Է հասել հեռարձակման 42 շուկաներում: «Դա 5 միլիոնով ավելի Է, քան 2015 թվականին»,-ընդգծել են ԵՀՄ-ում: Շվեդիայում մրցույթի եզրափակիչը դիտել Է 3,6 մլն հեռուստադիտող, Ուկրաինայում, որը հաղթող Է դարձել, 1,5 միլիոն: Իսկ լսարանի ընդգրկույթի ամենամեծ բաժինը գրանցվել Է Իսլանդիայում՝ 95,3 տոկոս:

 

Կազմակերպիչները հատկապես նշում են երիտասարդների (15-ից մինչեւ 24 տարեկան) մեծ ուշադրությունը «Եվրատեսիլ-2016»-ի նկատմամբ. մրցույթի եզրափակիչի հեռուստալսարանի 42,4 տոկոսը կազմել են երիտասարդները, թեեւ սովորաբար փրայմ-թայմում այդ տարիքային խմբի ներկայացուցիչները միջին հաշվով կազմում են հեռուստատեսային լսարանի 10,4 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: